ԵՄ-ն նախատեսում է խստացնել վիզային ռեժիմի պայմանները

Card image

ԵՄ-ն նախատեսում է խստացնել վիզային ռեժիմի պայմանները

 

Եվրոպական Միությունը նախաձեռնել է վիզային ազատ ռեժիմի ժամանակավոր կասեցման մեխանիզմի խստացում, ինչը կարող է վերանայման ենթարկել 61 երկրի՝ այդ թվում Արևելյան Եվրոպայի և Բալկանների մի շարք պետությունների վիզային կարգավիճակը:

ԵՄ-ն առաջարկում է ավելացնել նոր հիմքեր՝ վիզային արտոնությունների դադարեցման համար, ներառյալ ներդրումային քաղաքացիության սխեմաները, փաստաթղթային անվտանգության բացթողումները և միգրացիոն հոսքերի կտրուկ աճը:

Այս նախաձեռնությունն ուղղված է վիզային ազատ ռեժիմի չարաշահման կանխարգելմանը և ԵՄ ներսում անվտանգության բարձրացմանը։

Ներկայումս Հայաստանը վիզային ազատ ռեժիմ չունի ԵՄ-ի հետ, սակայն այս փոփոխությունները կարող են անդրադառնալ ապագա բանակցությունների և համագործակցության հնարավորությունների վրա։

Video Images