ԵՄ-ն քննարկում է 20 ռուսական բանկերի անջատումը SWIFT համակարգից

Card image

ԵՄ-ն քննարկում է 20 ռուսական բանկերի անջատումը SWIFT համակարգից

Եվրոպական միությունը նախատեսում է նոր պատժամիջոցների շրջանակում անջատել ավելի քան 20 ռուսաստանյան բանկ SWIFT միջազգային վճարային համակարգից։ Այս քայլը ներառված է Ռուսաստանի դեմ 18-րդ պատժամիջոցային փաթեթում, որի նպատակը ֆինանսական ճնշումն ուժեղացնելն է՝ կապված Ուկրաինայի դեմ շարունակվող ռազմական գործողությունների հետ։

Բացի բանկերի դեմ կիրառվելիք սահմանափակումներից, քննարկվում է նաև ռուսական նավթի գնի առավելագույն շեմի իջեցումը մինչև 45 դոլար մեկ բարելի դիմաց։ Այդ սահմանաչափը կսահմանափակի Ռուսաստանի էներգետիկ եկամուտները։ ԵՄ-ում քննարկվում են նաև Nord Stream և Nord Stream 2 գազատարների դեմ սահմանափակող քայլեր։

Նոր պատժամիջոցների փաթեթը ներառում է մոտ 2.5 միլիարդ եվրոյի առևտրային սահմանափակումներ, ինչպես նաև տեխնոլոգիական արտահանման արգելքներ, որոնք ուղղված են Ռուսաստանի ռազմարդյունաբերական կարողությունների սահմանափակմանը։

ԵՄ անդամ պետությունների միջև ներկայում ընթանում են խորհրդակցություններ՝ այս միջոցառումները վերջնական տեսքի բերելու համար։ Փաթեթի պաշտոնական հաստատումը սպասվում է առաջիկա շաբաթներին։

 

 

Video Images